‘ՏՄՊՊՀ-ն փորձում է պարզել դեղորայքի գների բարձրացման պատճառները’

1248

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արձանագրել է դեղորայքի շուկայում գնային փոփոխությունը, և այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում շուկայում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված գների աճը: Այս մասին iLur.am-ին հայտնեց Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը:

«Դեղերի թանկացումն արձանագրվել է ընդամենը 1-2 օր առաջ, այսինքն՝ 1-2 օրվա ընթացքում հանձնաժողովը չի կարող կոնկրետ պատասխան տալ, թե ինչի հետ է կապված գնային փոփոխությունը: Մենք դեղատներում կկատարենք մեր մոնիթորինգը, ներկրողներից արտադրողներից, կստանանք ինֆորմացիա, որից հետո կկարողանանք հստակ ասել»:

iLur.am-ի հարցին, թե երբ պատրաստ կլինեն ուսումնասիրությունների արդյունքները, Սահակյանը պատասխանեց, որ օրենքով ժամկետ սահմանված չէ, բայց նկատի ունենալով որ այն բավական կարևոր և սոցիալական նշանակություն ունեցող շուկա է բնակչության համար, հանձնաժողովի նախագահը հնարավորինս արագ ուսումնասիրություններն ավարտելու հրահանգ է տվել:

Հիշեցնենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ էր iLur.amանդրադարձել այս խնդրին:

Նախորդ հոդվածը‘Ռուս դիտորդներին արգելել են հետևել Վրաստանի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ առանցքային երկու հանձնաժողովները փակ են դառնում ընդդիմության համար. Լ.Զուրաբյան’