‘ՏՄՊՊՀ. «Ռոբերտո» խանութ սրահի գործելաոճը մոլորեցրել է տասնյակ սպառողների’

1517

Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն հունվարի 22-ին վարչական վարույթ հարուցեց հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ:

ՏՄՊՊՀ-ի կայքում տեղադրվել է ««Ռոբերտո» խանութ սրահի գործելաոճը մոլորեցրել է տասնյակ սպառողների» հաղորդագրությունը, որտեղ նշվում է.

«Այսօր կայացած նիստում ՏՄՊՊՀ որոշմամբ հարուցվեց վարչական վարույթ նաև հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ: Նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս չեղված գնով: Ստացված դիմում բողոքների, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ը անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութների ցանց, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է ապրանքների միայն մի մասի վրա: Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն և կհրապարակի իր որոշումը»:

Նախորդ հոդվածը‘«Կուկուռուզնիկի» մասին քաղաքապետարանում տեղյակ չեն’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի բժիշկները վիրահատությամբ անջատել են որովայններով սերտաճած երկվորյակներին’