‘ՏՄՊՊՀ. Vega-ի հայտարարած 110-տոկոսանոց ակցիան չի կարող իրական լինել’

1804

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հարուցվել են վարչական վարույթներ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ»,«Տեխնոլայֆ» և «Վեգա խանութների հանդեպ: Այդ մասին դեկտեմբերի 25-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ղեկավար Արտակ Շաբոյանը: «Այդ սուբյեկտների կողմից հայտարարված ամանորյա զեղչերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:

Այսպես, մասնավորապես, Aray խանութը հետևյալ բովանդակությամբ SMS-հաղորդագրություններ է տարածել. «Շնորհավորում ենք, դուք ընտրված եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահում և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ»: Նույն բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկել նաև «Տեխնոլայֆ» խանութը: Սակայն, ինչպես հայտնել է Շաբոյանը, պարզվել է, որ ակցիան տարածվում է առանձին ապրանքների վրա միայն:

Իսկ Vega-ի հայտարարած 110-տոկոսանոց ակցիան չի կարող իրական լինել, ասել է Շաբոյանը:

Նախորդ հոդվածը‘Հալեպում առևանգված երկու հայերն ազատ են արձակվել ‘
Հաջորդ հոդվածը‘Եղվարդ-Արագյուղ- Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը բաց է ‘