‘Տնտեսագետ. Կառավարության պատասխանը անլրջության վերջին արդյունքն է’

1136

Ինչպես արդեն տեղակացրել ենք, Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչ արդյունքներ են տվել Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ դժգոհող «դժգոհ մասսայի» հետ հանդիպումները: Միրումյանն ի պատասխան նշել է, որ կառավարությունն, իբր, ընդառաջ է գնացել ձեռնարկատերերի պահանջին եւ հեշտացրել է վաճառվող ապրանքի փաստաթղթավորման գործընթացը: Մասնավորապես, փոխնախարարի խոսքով, փոփոխված կարգի համաձայն՝ ՓՄ ձեռնարկատերերն այժմ կարող են ապրանքի գույքագրման ժամանակ նշել միայն ապրանքների անվանումն ու քանակը, նրանք կարող են ձեռք բերել ներկրված ապրանքի փաստաթուղթ՝ անկախ նրանից, մասնակցել են նրանք մաքսազերծմանը, թե ոչ:

Մեզ հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը նշեց, որ, ըստ էության, կառավարության կողմից տրված այն բացատրությունները, թե իբր քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, անլրջության վերջին արդյունքն են, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերել նշանակում է մարդկանց հստակ պատասխանել՝ օրենքը գործում է, թե ոչ, իսկ կառավարության այդ պատասխանը հստակ չէ: 

Նախորդ հոդվածը‘Տեղական արտադրողները 15%-ի չափով գնային արտոնություն կստանան պետական գնումներին մասնակցելիս’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ոտքերն ամպոտ, մեկուսի հրեշտակ, կամ՝ «Իյա՜, իրո՞ք»’