‘Տնտեսագետ. Վաճառելով «ՀայՌուսգազարդի» 20 %-ը՝ Հայաստանը կհայտնվի տնտեսական շրջափակման մեջ’

1001

Ձեռքի տակ ունենալով թեկուզ 20 տոկոս վերահսկողության փաթեթ՝ նշանակում է որոշումների վրա որոշակի ազդեցություն ունանալ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ բանակցություններ են տարվում «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը ռուսական «Գազպրոմին» հանձնելու շուրջ:

Հիշեցնենք, որ այդ 20 տոկոս մասնաբաժինը պատկանում է Հայաստանի կառավարությանը:

Ըստ տնտեսագետի՝ եթե Հայաստանը զրկվի կարևոր էներգետիկ ռեսուրսից, ապա «ՀայՌուսգազարդը» կարող է սահմանել հեղուկ վառելիքի կամայական գին ու չունենալ Հայաստանի հանդեպ որևէ պատասխանատվություն:

«Այս դեպքում չենք էլ ուզում օգտագործել այլընտրանքային աղբյուրներից ստացվող գազը, խոսքը իրանական գազի մասին է: Արդյունքում՝ Հայաստանը կհայտնվի տնտեսական շրջափակման մեջ, ինչը կբերի համընդհանուր թանկացման»,- եզրափակեց տնտեսագետը: 

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբամայի համար «կեղտոտ ռումբ» են նախապատրաստել’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի պատմության ընթացքում կայացվել է առաջին դատավճիռը ցեղասպանության մեղադրանքով’