‘Տնտեսագիտության գծով Նոբելի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներին’

982

Ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոթը և Լլոյդ Շեպլին արժանացել են Շվեդիայի պետական բանկի՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակի տնտեսագիտության գծով մրցանակին:

Մրցանակը շնորհվել է «կայուն ավանդների տեսության և շուկաների պլանավորման պրակտիկայի» վերաբերյալ աշխատության համար:

Շվեդիայի պետական բանկի տնտեսագիտության գծով մրցանակն իրավաբանորեն չի համարվում Նոբելյան, քանի որ չի հիշատակվել Ալֆրեդ Նոբելի կտակում, այլ հիմնադրվել է տարիներ անց՝ 1941 թվականին:

Հավելենք նաև, որ Էլվին Ռոթը ներկայացնում է Հարվարդի, իսկ Լլոյդ Շեպլին՝  Կալիֆոռնիայի համալսարանները:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը հերքում է Սիրիային կասետային ռումբեր մատակարարելու մասին տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Երկու տարի անց գերմանացուն վերադարձվել է մեքենան, որը նա մոռացել էր, թե որտեղ է կայանել ‘