Տոկաևը հանձնարարել է քննարկել խնդրահարույց էներգետիկ ակտիվների վերադարձը պետությանը

281

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է քննարկել  հանրապետության քաղաքներում խնդրահարույց էներգետիկ աղբյուրները պետական սեփականություն վերադարձի հնարավորությունը։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է երկրի առաջնորդի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը՝ մեկնաբանելով  վթարային իրավիճակը Պավլոդարյան մարզում Էկիբաստուզյան ջերմաէլեկտրակայանում։

Ըստ նրա՝ պետության ղեկավարը չափազանց անհանգստացած է Էկիբաստուզում բնակչության ջերմամատակարարման դադարեցման կապակցությամբ։ Պետության ղեկավարի կարծիքով՝ քաղաքացիների կենսապահովման դժվարություններ ստեղծելը և նրանց իրավունքների ոտնահարումն անթույլատրելի են։

Օգոստոսին Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը Էկիբաստուզյան ՋԷԿ-ում հայտնաբերել էր ջերմային խողովակաշարերի մաշվածության բարձր մակարդակ՝ 70 տոկոսից ավելի։ ՋԷԿ-ի ղեկավարությանը հանձնարարվել էր արագացնել վերանորոգման աշխատանքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնտերպոլը շուրջօրյա հետևում է իրավիճակին Մերձավոր Արևելքում
Հաջորդ հոդվածըՄալայզիայի նոր վարչապետը հրաժարվել է Mercedes S600-ից