Տոկաևը պետական տոների ցանկից հանել է Առաջին նախագահի օրը

336

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը օրենսդրական փոփոխություններ է ստորագրել, որոնք պետական տոների ցուցակից հանել են Առաջին նախագահի օրը, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ին նշվող՝ Առաջին նախագահի օրը չեղարկելու նորմն ավելի վաղ առաջ էին քաշել խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները՝ կինեմատոգրաֆիայի, մշակույթի և տոների վերաբերյալ օրինագծերի քննարկումների ժամանակ։ Խորհրդարանականներն առաջարկել են այդ օրվա տոնը նույնացնել այնպիսի ամսաթվերի հետ, ինչպես Պետական խորհրդանշանների օրը, Գոհաբանության օրը, որոնք նշանակալի հանրային կարգավիճակ ունեն։

Առաջին նախագահի օրը Ղազախստանում նշվել է 2012 թվականից։ Վերջինս սահմանվել է հանրապետության առջև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վաստակը նշելու համար։ Նազարբաևը Ղազախստանը կառավարել է գրեթե 30 տարի և նախագահի լիազորությունները վայր է դրել 2019 թ․ մարտի 20-ին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեկնաբանել են «Հյուսիսային հոսքի» հետ կապված իրավիճակը
Հաջորդ հոդվածըՄիրոշնիկ․ Միլիցիան պետք է միավորվի ՌԴ բանակի հետ