Տոկաև․ ՄԱԿ ԱԽ-ն բարեփոխման կարիք ունի

163

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է լինել միակ համընդհանուր գլոբալ կազմակերպությունը, սակայն նրա Անվտանգության խորհուրդը բարեփոխումների կարիք ունի։

Այդ մասին «Աստանա» միջազգային համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

«Մենք աշխարհակարգի հիմքերը խարխլելու ականատեսն ենք, որոնք կառուցվել են Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման պահից ի վեր։ ՄԱԿ-ը մնում է միակ համընդհանուր գլոբալ կազմակերպությունը, որը միավորում է բոլորին։ Սակայն մենք չեն կարող  գլուխ հանել մարտահրավերներից՝ առանց Անվտանգության խորհրդի համալիր բարեփոխումների»,- ասել է Տոկաևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնը հերքել է այլմոլորակային տիեզերանավերի մասին պնդումները
Հաջորդ հոդվածըՇոլց․ Ուկրաինան կարող է մտնել ԵՄ, երբ համապատասխանի չափանիշներին