Տոկաև. ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումը պետք է բացառապես տնտեսական լինի

336

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը համոզված է, որ Եվասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացները պետք է ընթանան բացառապես տնտեսության ուղղությամբ։

Այդ մասին ուրբաթ հայտարարել է հանրապետության առաջնորդի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

«Պետության ղեկավարի հիմնական մեսիջն այն էր, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիան պետք է ընթանա բացառապես տնտեսության ուղղությամբ։ Այդ շրջանակներից դուրս գալը խախտում է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի նպատակները, սկզբունքներն ու խնդիրները»,- ասել է մամուլի քարտուղարը։

Ըստ նրա՝ Տոկաևի հայտարարության մեջ շոշափվել է նաև, այսպես կոչված, տարամակարդակ ինտեգրման հարցը։ «Իսկապես, այսօր ԵԱՏՄ երկու մասնակից՝ Ռուսաստանը և Բելառուսը, ցուցադրում են մտերմության ավելի բարձր ու սերտ մակարդակ։ Դա բացառիկ դեպք է։ Ինչպես նշել է երկրի ղեկավարը, ըստ էության՝ խոսքը մեկ ժողովրդի և մեկ պետության մասին է։ Այդ կապակցությամբ շատ կարևոր է տարբերակել նախաձեռնությունները երկու ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում, որոնք բացարձակապես տարբեր նպատակներ ունեն։ Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի ծրագրում ստեղծել կամ մտնել որևէ միութենական պետության մեջ»,- ասել է Ժելդիբայը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ընդդիմությունը ԱԲ է օգտագործում ձայների հաշվարկի համար
Հաջորդ հոդվածըՄեսսին ընթրել է Ալբայի, Բուսկետսի ու Ռոբերտոյի հետ եւ հայտնել, որ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»