‘Տոկիոն կառուցողական երկխոսություն է ակնկալում Աբեի և Պուտինի հանդիպման ընթացքում’

1249

Ճապոնիայի կառավարությունն ակնկալում է, որ վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում երեքշաբթի նախատեսված հանդիպումը կընթանա կառուցողական հունով: Այդ մասին Տոկիոյում մամլո ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Այսօրվա հանդիպումը տեղի է ունենալու Ճապոնիայի ժամանակով երեկոյան, ուստի ես ձեռնպահ կմնամ այդ առթիվ որևէ կանխատեսում անելուց: Միևնույն ժամանակ՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն հայտարարել է, որ ջանալու է հնարավորինս առաջ տանել խաղաղության պայմանագրի բանակցությունները: Մենք կառուցողական բանավեճ ենք ակնկալում»,- ասել է նա:

Աբեն երկուշաբթի ժամանել է Մոսկվա: Սպասվում է, որ այսօր նա նոր բանակցություններ կվարի Պուտինի հետ: Ինչպես հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը, Ճապոնիայի վարչապետը պատրաստ է քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը՝ պայմանով, որ Տոկիոյին վերադարձվեն Շիկոտան կղզին և շրջակա փոքր կղզիները:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը’
Հաջորդ հոդվածը’22:00-ին Հանրայինով կցուցադրվի «Հայաստանի կորսված գարունը» ‘