Տոկիոն հավանական է համարում ԿԺԴՀ-ում նոր միջուկային փորձարկումը

376
@‹LŽÒ‰ïŒ©‚·‚鏼–슯–[’·Š¯‚Q‚X“úŒß‘OAŽñ‘ŠŠ¯“@

Ճապոնիայի կառավարությունը հավանական է համարում մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ում նոր միջուկային փորձարկման անցկացումը։

Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

« Հյուսիսային Կորեայի կողմից նման սադրիչ գործողությունների հավանականություն կա»,- Փհենյանի կողմից միջուկային փորձարկումների նախապատրաստության նշանների առկայության մասին ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ ասել է Մացունոն։

Ըստ նրա՝ Տոկիոն այժմ զբաղված է համապատասխան տեղեկությունների հավաքագրմամբ և վերլուծությամբ և ուժեղացրել է ԿԺԴՀ-ի վերահսկողությունը։

Երկուշաբթի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ն, հնարավոր է, միջուկային փորձարկման է նախապատրաստվում Փհունգերի հրաձգարանում։ Նրա խոսքով՝ այնտեղ բովանցք է բացվել, հավանաբար՝ որպես պայթյունի նախապատրաստություն։ Գրոսսին հայտարարել է, որ միջուկային փորձարկման անցկացումը կհակասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և լուրջ անհանգստության տեղիք կտա։

Այժմ Սեուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը երեքշաբթի հայտարարել է, որ միջուկային փորձարկում անցկացնելու դեպքում ԿԺԴՀ-ն վճռական պատասխան կստանա Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի կողմից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ն ՄԱԿ-ին կոչ է արել օգտագործել «на Украине» բառակապակցությունը
Հաջորդ հոդվածըՍերբիայի նախագահը վրդովվել է Լավրովի այցը խափանած երկրների գործողություններից