Տոկիո․ ԿԺԴՀ-ում հրթիռի նոր արձակումը սպառնում է Ճապոնիայի և ողջ աշխարհի անվտանգությանը

531

Ճապոնիայի իշխանությունները հանդես են եկել երեքշաբթի ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռարձակման քննադատությամբ, ինչը, նրանց կարծիքով՝ սպառնալիք է ներկայացնում  ինչպես Ճապոնիային, այնպես էլ ողջ աշխարհի հանրությանը։

Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին։

«Մենք դեռ պարզում ենք կատարվածի մանրամասները, սակայն ԿԺԴՀ-ի այդ գործողությունները սպառնալիք են Ճապոնիայի և աշխարհի անվտանգությանը, ուստի մենք հանդես ենք գալիս դրանց դատապարտմամբ»,- ընդգծել է Հայասին։ Սակայն նա խուսափել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Տոկիոն բողոք է ներկայացրել Փհենյանին այդ առնչությամբ, և միայն ասել է, որ «Ճապոնիան անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի՝ ուսումնասիրելով տեղի ունեցածի մանրամասները»։

Երեքշաբթի ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան է ափսոսանք հայտնել ԿԺԴՀ-ի հրթիռարձակման կապակցությամբ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակված հրթիռն ընկել է Ճապոնական ծովում երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄահացել է ԵԽ նախագահ Դավիդ Սասոլին
Հաջորդ հոդվածըFETO-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալել են 33 մարդու