Տոկիո-2020․ Կորոնավիրուսի 24 դեպք, Ավստրալիայի 64 աթլետ մեկուսացվել է

358

Աթլետիկոյի Ավստրալիայի հավաքականն ամբողջ կազմով մեկուսացվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարզիկներից մեկի կորոնավիրուսային թեստի դրական պատասխանի պատճառով, հաղորդում է The Sydney Morning Herald-ը։

63 ավստրալացի աթլետներ առանձնացել են մեկուսացման համար նախատեսված սենյակներում։ Կորոնավիրուս է հաստատվել ամերիկացի ձողացատկորդ Սեմ Քենդրիքսի մոտ, որը շփումներ է ունեցել ավստրալացի ձողացատկորդ Կուրտիս Մարշալի հետ եւ Ավստրալիայի թիմի այլ անդամների հետ։

Հուլիսի 28-ին անցկացրած թեստերի արդյունքում Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն հայտարարել է Խաղերի հետ առնչություն ունեցողների մոտ կորոնավիրուսով վարակման 24 դեպք։ Նրանցից երեքը մարզիկներ են։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի։

Տոկիոյի Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8-ը։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը
Հաջորդ հոդվածըԲայդենը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ