Տոկիո-2020. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

464

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում հայ թենիսիստը 3 սեթում առավելության հասավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ՝ 6:1, 2:6, 6:1: Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ուգո Ումբեր (Ֆրանսիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ մասնակցել էր նաև Տոկիո-2020-ի զուգախաղի մրցմանը, որտեղ Ռուսաստանի զույգն առաջին շրջանում պարտվել էր ամերիկացիներ Ռաջիվ Ռամին և Ֆրենսիս Տիաֆոյին:

Նախորդ հոդվածըՍոթքից մինչև Վերին Շորժա հատվածում տեղային մարտեր են ընթացել․ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր
Հաջորդ հոդվածըԻրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա. ԱԳՆ