Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թեսնիսի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:
Երրորդ շրջանում սերբ թենիսիստը 1 ժամ 23 րոպեում 6:3, 6:1 հաշվով հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Ջոկովիչը կվիճարկի ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ:
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Պեկին-2008-ում նա նվաճել է բրոնզե մեդալ, Լոնդոն-2012-ում գրավել է չորրորդ տեղը, իսկ Ռիո-2016-ում պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում։
Տոկիո-2020, թենիս, տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)
Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Ուգո Ումբեր (Ֆրանսիա)
Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – Ժերեմի Շարդի (Ֆրանսիա)
Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) – Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)