‘Տոմաս Տուխել. «Կրասնոդար»-ն արժանի էր այս հաղթանակին’

1070

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` ռուսական «Կրասնոդար»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը:

«Լրջորեն էինք պատրաստվել այս հանդիպմանը: Դուք տեսաք, թե մեր ֆուտբոլիստներն ինչպես էին պայքարում շուրջ 90 րոպե: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք:

Դուրս էինք եկել խաղադաշտ, որպեսզի ուղևորվենք Գերմանիա հաղթանակով, սակայն հաղթանակ տոնեց մրցակիցը: Ես գոհ եմ այս խաղից: «Կրասնոդար»-ն արժանի էր այս հաղթանակին»,- հայտարարել է Տուխելը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Կլոպն 9-ամյա տղային «Լիվերպուլ»-ի հետ պայմանագիր է խոստացել’