‘Տոնական տորթ քաղաքապետարանին՝ «Կերեք, կշտացեք» (տեսանյութ)’

2919

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները Կառավարության մոտից շարժվեցին դեպի քաղաքապետարան:  Այնտեղ նրանց սպասում էին ոստիկանական ջոկատները: Ցուցարարներին մոտեցավ Երեւանի ավագանու  «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Ցուցարարները իրենց հետ տորթ էին բերել՝ «Կերեք, կշտացեք» գրությամբ:  Դավիթ Սանասարյանը տորթը տարավ քաղաքապետարան:

Վերջին օրերի սովորությամբ՝ ցուցարարներին փողոցից ազդանշաններով ողջունում են անցնող մեքենաները, այնպես որ՝ քաղաքապետարանի մոտ այժմ կարգին ժխոր ու աղմուկ է:

 

 

Նախորդ հոդվածը‘Սայաթ-Նովայի բակերից մեկում ապօրինի շինարարության դեմ բնակիչները ցույց են անում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լվովի բնակչին դատապարտել են Յանուկովիչի վերաբերյալ անհաջող կատակի համար’