‘Տոնական օրերին արտակարգ դեպքերի վիճակագրություն’

774

Արտակարգ իրավիճակների նախարարությունից քիչ առաջ iLur.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում, ԱԻՆ-ում գրանցվել է 259 արտակարգ դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73-ով ավել է(2012թ.-ին` 186 դեպք): Արդյունքում զոհվել է 12, տուժել 50 մարդ, իսկ նախորդ տարի զոհերի ընդհանուր թիվը եղել է 26, տուժածներինը` 66:

Գրանցվել է հրդեհի 96 դեպք, 15 ՃՏՊ-ի (զոհվել` 6, տուժել 28 մարդ), թունավորման` 12 (տուժել է 21 մարդ), դիակի հայտնաբերման եւ արգելափակման վեց, ինքնասպան երկու փորձ, կենցաղային 120, ջրատար խողովակների վնասման 66 վթար եւ այլ դեպքերի 1 պատահար:

Ինչ վերաբերվում է նախորդ տարվա տվյալներին` հրդեհներների ընդհանուր քանակը կազմել է 84, ՃՏՊ-ն` 32, գրանցվել է թունավորման եւ դիակների հայտնաբերման 9 դեպք, արգելափակման 8, ինքնասպանության 9 (3-ը կատարվել է) եւ կենցաղային 29 պատահար:

Համեմատելով 2012-ի հետ` հրդեհների թիվը ավելացել է 14.3 %-ով, ՃՏՊ-ն նվազել 2.1 անգամ, թունավորումները 33.3%-ով ավելացել են, դիակի հայտնաբերման դեպքերը նվազել են 33.3%-ով, ինքնասպանության փորձերը նվազել են 77.8%, իսկ կենցաղային դեպքերը 4 անգամ ավելացել են:

հ/հ

Արտակարգ իրավիճակի անվանումը

2013-2014 թթ.
(31.12 — 07.01)

2012-2013 թթ.
(31.12 — 07.01)

Քանակ

Զոհ

Տուժած

Քանակ

Զոհ

Տուժած

1

Հրդեհներ

96

0

0

84

3

1

2

ՃՏՊ

15

6

28

32

9

50

3

Թունավորումներ

12

0

21

9

0

14

4

Դիակի հայտնաբերում

6

6

0

9

9

0

5

Արգելափակում

6

0

0

8

0

0

6

Ինքնասպանության փորձ

2

0

0

9

3

0

7

Այլ դեպք

2

0

1

6

0

1

8

Կենցաղային

120

0

0

29

0

0

8.1

Ջրագծերի վնասում

66

0

0

0

0

0

Ընդամենը

259

12

50

186

24

66

Նախորդ հոդվածը‘«Փյունիկը» առաջին մարզումն է անցկացրել Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, հնարավոր է՝ հանդիպեն հունվարի վերջին’