‘«Տոնուսից» խաբված բնակիչները «գրավել են» շենքը ‘

1350

«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերեր այսօր՝ օգոստոսի 9-ին, մտել են Դավիթաշենի 2-րդ թաղամասում ՍՊԸ-ի կառուցած շենք՝ սպառնալով, որ դուրս չեն գա այնտեղից, մինչև «Արցախբանկից» և Կառավարությունից ներկայացուցիչներ չգան և տեղում իրենց հետ չքննարկեն հարցը: Այս մասին news.am-ին հայտնել է բնակարանատերերից Աննա Մկրտչյանը:

«Մենք պահանջում ենք, որ Հրաչ Կապրիելյանը վերսկսի շենքի շինարարությունը, մեզ հանձնի մեր բնակարանները»,-ասաց նա` նշելով, որ մոտ երկու ամիս առաջ «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանը իրենց հետ հանդիպմանը խոստացել էր, որ մեկ ամիսց կսկսի շինարարությունը, սակայն չէր արել:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետև դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Հաց՝ թշնամու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Մի քանի պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի հետ գնացել են ԼՂՀ ‘