‘«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչները սպառնում են փակել Բաղրամյան փողոցը’

1220

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից  հավաքվել են Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ՝ պահանջելով հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Բնակիչներից մեկի խոսքով՝ եթե այսօր իրենք չհանդիպեն նրա հետ, ապա գնալու են Բաղրամյան 26 եւ փակեն փողոցը: Հայտնում է News.am-ը:

Ակցիայի մասնակիցները չորս տասնյակից ավելի են, իսկ ակցիան հսկում են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց թիվը հետզհետե ավելանում է:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Նախորդ հոդվածը‘Իշխանական վախերի ալֆան եւ օմեգան. «Լեւո՜ն»’
Հաջորդ հոդվածը‘Այվազովսկու փողոցում ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է’