‘Տոն օրերին ոստիկանությունը արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնի’

932

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում, տեղեկացնումէ ոստիկանության լրատվական ծառայությունը.

Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում:

Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար և  ակնկալում քաղաքացիների աջակցությունը:

Նախորդ հոդվածը‘Հիմա՞ր են, արդյոք, տղամարդիկ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Շահեն Կարամանուկյանի մայրիկի մահվան առիթով’