‘«Տոտենհեմը» առաջարկում է պատժել «Պարտիզանին»՝ հակասեմական պաստառ պարզելու համար ‘

1115

Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես խնդրել է  ՈւԵՖԱ-ին քննել Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ Բելգրադի «Պարտիզանի» երկրպագուների պարզած՝ հակասեմական բովանդակությամբ պաստառների հարցը, տեղեկացնում է BBC-ն:

Սերբական թիմի երկրպագուները «Պարտիզան»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ, որն ավարտվել է 0:0 հաշվով, մարզադաշտում անպատշաճ գրությամբ պաստառ են պարզել, որը ծաղրում է ավանդաբար Լոնդոնի հրեական համայնքի աջակցությունը վայելող ակումբը:

Լոնդոնյան ակումբի աշխատակիցները հրավիրել են ՈւԵՖԱ-ի պատվիրակի ուշադրությունը, որը լուսանկարահանել է նշված պաստառը:
 

 

Նախորդ հոդվածը‘Անձնական օգտագործման ոստիկանապետ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան առաջին ավիահարվածն է հասցրել Իսլամական պետության դիրքերին’