‘«Տոտենհեմը» դադարեցրել է բանակցությունները «Շախտյորի» հետ’

730

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ իր ակումբը կփորձի ձեռք բերել գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Լյուիս Հոլտբիին, որով էլ ակումբը կավարտի իր տրանսֆերային արշավը:

«Տոտենհեմը» Հոլտբիի հետ արդեն պայմանավորվել է պայմանագրի շուրջ, եւ կիսապաշտպանը Լոնդոն կտեղափոխվի ամռանը: Սակայն «Տոտենհեմը» մտադիր է նրա հետ պայմանագիր կնքել անմիջապես, ինչի համար «Շալկեն» պահանջում է 1,9 մլն եվրո:

Բացի այդ, Վիլաշ-Բոաշը նշել է, որ «Տոտենհեմը» դադարեցրել է բանակցությունները «Շախտյորի» հետ՝ վերջինիս կիսապաշտպան Վիլիանի վերաբերյալ. «Շախտյորը» Վիլիանի համար այնպիսի գումար էր պահանջում, որը չափազանց շատ էր մեր համար»,- Վիլաշ-Բոաշի խոսքն է մեջբերում The Telegraph-ը:

Նախորդ հոդվածը‘Թե ինչու շատ հավանեցի էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորները բոյկոտեցին էթիկայի հանձնաժողովի հրավերը’