«Տոտենհեմը» պայմանագիր կնքեց Անտոնիո Կոնտեի հետ

292

Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց իտալացի Անտոնիո Կոնտեին։

«Ուրախ ենք հայտարարել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Անտոնիո Կոնտեի նշանակման մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս, երկարաձգման հնարավորությամբ»,- նշվում է անգլիական ակումբի հաղորդագրությունում։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Տոտենհեմը» պատրաստ է Կոնտեին վճարել 18,3 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին «Տոտենհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուին, որը չորս ամիս աշխատեց լոնդոնյան ակումբում։

Անգլիայի առաջնության նախորդ տուրում «Տոտենհեմը» 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Անտոնիո Կոնտեն չեմպիոնական տիտղոսներ է նվաճել Լոնդոնի «Չելսիի», Թուրինի «Յուվենտուսի» եւ Միլանի «Ինտերի» հետ։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» ու «Յուվենտուսը» փլեյ-օֆֆում են, Ռոնալդուի դուբլը փրկեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԶինեդին Զիդանի միակ ափսոսանքը կարիերայում