«Տոտենհեմի» լավագույն մեկնարկը 63 տարում

144

Լոնդոնի «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակի շնորհիվ Անգլիայի առաջնության առաջին 9 խաղերում լավագույն արդյունքն է գրանցել 1960 թվականից ի վեր, հաղորդում է Opta-ն։

63 տարի առաջ լոնդոնյան ակումբն Անգլիայի առաջնության մեկնարկային 9 տուրերում տարել էր նույնքան հաղթանակ և այդ մրցաշրջանում նվաճել չեմպիոնի տիտղոսը։

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Անգելոս Պոստոկօգլուի գլխավորած թիմը տարել է 7 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի ու 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» վաստակել են 21-ական միավոր:

Նախորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» և «Ինտերը» հաղթանակ տարան(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄոուրինյուն որակազրկվել է մեկ խաղով