Տոտենհեմի ղեկավարությունը կարող է չերկարաձգել պայմանագիրը Կոնտեի հետ

195

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամռանը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Ակումբի ղեկավարությանն անհանգստացնում է թիմի ներկայիս մարզավիճակը, և իտալացի մասնագետի ապագան հարցական է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

53-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը, բայց այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն ունի, եթե թիմի խաղն ու արդյունքներն անփոփոխ մնան:

Հիշեցնենք՝ Կոնտեն 2021 թվականի նոյեմբերին է գլխավորել «Տոտենհեմը»:

ԱՊԼ վերջին 9 խաղում «Տոտենհեմը» 5 պարտություն է կրել: Թիմը 33 միավոր է վաստակել և ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հիշեցնենք՝ ԱՊԼ վերջին խաղում Կոնտեն 0-2 հաշվով պարտվել է առաջատար «Արսենալին»: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունվարի 19-ին՝ մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Նախորդ հոդվածըԻտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» պարագլուխը
Հաջորդ հոդվածըՀիդինկ. Ուկրաինացի ֆուտբոլիստներն ավելի թույլ են, քան ռուսները