‘«Տոտենհեմ» – «Արսենալ»֙ 2:2․ Թիմերը կարևոր միավորներ են կորցնում (տեսանյութ)’

1423

Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին զգալի առավելություն, սակայն հաշիվը բացեցին «զինագործները». 39-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռեմսին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, հյուրերը մնացին 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ֆրանսիս Կոկլենը: 

Թվային առավելություն ստանալուց հետո «Տոտենհեմը» ֆուտբոլիստներն արագ երկու գոլ խփեցին. նախ 60-րդ րոպեին աչքի ընկավ Տոբի Ալդերվեյրելդը, ապա Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին: Այդուհանդերձ, «Արսենալին» հաջողվեց այս խաղում խուսափել պարտությունից. 76-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ալեքսիս Սանչեսը: 

Այս հանդիպումից հետո «Տոտենհեմն» ունի 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» եզրափակում է լավագույն եռյակը՝ ակտիվում ունենալով 52 միավոր: Առաջատար «Լեսթերը», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, ունի 57 միավոր:

ՏՈՏԵՆՀԵՄԱՐՍԵՆԱԼ

2-2 (0-1)

MC

 

0-1՝ Աարոն Ռեմսի 39՛, 1-1՝ Տոբի Ալդերվեյրելդ 60՛, 2-1՝ Հարի Քեյն 62՛, 2-2՝ Ալեքսիս Սանչես 76՛

 

ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 2.Կայլ Ուոլքեր, 3.Դանի Ռոուզ (33.Բեն Դեյվիս, 78), 4.Տոբի Ալդերվեյրելդ, 15.Էրիկ Դիեր, 27.Քեվին Վիմեր, 11.Էրիկ Լամելա (8.Ռայան Մեսոն, 67), 19.Մուսա Դեմբելե (7.Սոն Հին Մին, 82), 20.Բամիդելի Ալի, 23.Քրիստիան Էրիկսեն, 10.Հարի Քեյն

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 5.Գաբրիել Պաուլիստա, 24.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Օզիլ (28.Ջոել Քեմբել, 90), 16.Աարոն Ռեմսի, 34.Ֆրանսիս Կոկելեն, 35.Մոհամեդ Էլ Նենի (12.Օլիվյե Ժիրու, 75), 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք (20.Մատյե Ֆլամինի, 84)

 

Զգուշացում՝ Էրիկ Լամելա 28՛ (Տ), Էրիկ Դիեր 73՛ (Տ), Էկտոր Բելյերին 26՛ (Ա), Ֆրանսիս Կոկելեն 29՛ (Ա), Ալեքսիս Սանչես 66՛ (Ա) ; Հեռացում՝Ֆրանսիս Կոկելեն 55՛ (Ա) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)

 

52

ԳՆԴԱԿԻ %

48

26 (11)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (4)

9

ՏՈՒԳԱՆՔ

10

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Մեդիամագնատ Ռուփերթ Մյորդոկը նորից է ամուսնացել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» — «Սելտա»֙7:1,Ռոնալդուն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)’