‘Տոտիի շքեղ գոլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Յուվենտուսին»’

841

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը, որտեղ «Ռոման» ընդունել էր գործող Իտալիայի չեմպիոն եւ մրցաշրջանի առաջատար Թուրինի «Յուվենտուսին»:

Զդենեկ Զեմանին պաշտոնանկ անելուց հետո սա «Ռոմայի» նորանշանակ մարզիչ Աուրելիո Անդրեաձոլիի երկրորդ հանդիպումն էր: Եվ պետք է նշել, որ կարճ ժամանակում նա կարողացել է վերականգնել «Ռոմայի» երբեմնի մարտունակությունը, կարգապահությունը, սառնասրտությունը եւ գրագետ խաղաոճը:

Այս ամենի արդյունքում, որին գումարվեց նաեւ «Յուվենտուսի» հոգնածությունը, ում համար սա երրորդ հանդիպումն էր վերջին մեկ շաբաթում, «Ռոման» բավական լարված եւ դրամատիկ խաղում 1:0 հաշվով հաղթեց Իտալիայի չեմպիոնին: Փառահեղ հարվածով գոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» առաջատարը՝ Ֆրանչեսկո Տոտին: Սա 36-ամյա լեգենդի 224-րդ գնդակն է Իտալիայի առաջնություններում:

Այս հաղթանակը մրցաշարային առումով «Ռոմային» շատ բան չտվեց, փոխարենը ավելի սրեց չեմպիոնության համար պայքարը, քանի որ այսօր հաղթանակ տանելու դեպքում «Նապոլին» ընդամենը 2 միավորով ետ կմնա «Յուվենտուսից»:

«Յուվենտուսն» ունի 55 միավոր եւ 5 միավորով գերազանցում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նապոլիին»: «Ռոման» 37 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն. 25-րդ տուր 

«Ռոմա» — «Յուվենտուս»՝ 1:0

Ֆրանչեսկո Տոտի, 58

Նախորդ հոդվածը‘Օբաման անօրինական ներգաղթյալներին ութ տարի կհատկացնի՝ օրինական կարգավիճակ ստանալու համար’
Հաջորդ հոդվածը‘Քիչ անց կմեկնարկի նախագահական ընտրությունների քվեարկությունը ‘