‘Տորեսը կարող է «Ֆեներբախչեում» փոխարինել Վան Պերսիին’

735

 

«Ֆեներբախչեի» ղեկավարությունը մտածում է թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիին փոխարինողի թեկնածության շուրջ:

Վան Պերսին դժգոհ է թիմում իր կարգավիճակից և առաջիկա ամռանը կարող է լքել թուրքական թիմը: Այդ դեպքում ակումբի նախագահը մտադիր է «Միլանից» ձեռք բերել Ֆերնանդո Տորեսի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը:

Տորեսը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», 13 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Վան Պերսին 13 խաղում 5 դիպուկ հարված է կատարել: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ժողովուրդը հստակ արտահայտել է իր կամքը` “ոչ” քվեարկելով Սերժ Սարգսյանի սահմանադրությանը’
Հաջորդ հոդվածը‘Պեպ Գվարդիոլա. «Շնորհավորում եմ «Բորուսիա»-ին’