‘Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը պարել է քաղաքային խորհրդի նիստում. Տեսանյութ’

828

Տորոնտոյի տխրահռչակ քաղաքապետ Ռոբ Ֆորդը երեկ քաղաքային խորհրդի նիստի ժամանակ պարել է Բոբ Մարլիի երգի տակ, ինչը տեսանկարահանվել է: Հայտնում է «Ասոշեյթիդ Փրեսը»: Նույն նիստի ընթացքում քաղաքապետը ներողություն է խնդրել Toronto Star թերթի թղթակից Դենիել Դեյլից, որին ավելի վաղ մեղադրել էր մանկապղծության մեջ, սակայն լրագրողը նրան հայտնել է դատարան դիմելու իր մտադրության մասին: Տորոնտոյի քաղաքապետի հետ կապված սկանդալները սկսվել են մի քանի ամիս առաջ, երբ քաղաքական գործիչը խոստովանել է, որ օգտագործել է թմրադեղեր և ալկահոլ, որից հետո կլինիկայում անցել է վերականգնողական կուրսեր: Քաղաքապետը հրապարակավ ներողություն է խնդրել իր բարեկամներից և հասարակությունից, և հավաստիացրել է, որ ամբողջովին վերականգնվել է կլինիկայում, սակայն Տորոնտոյի քաղաքային խորհուրդը որոշել է զրկել քաղաքապետին լիազորությունների մեծ մասից, և պահանջել է նրա հրաժարականը: 

Նախորդ հոդվածը‘Երեւանցիներն ընտանի կենդանիներ պահելու համար տարեկան 5000 դրամ պետք է վճարեն’
Հաջորդ հոդվածը‘Վերջին 5 տարիներին Հայաստանում քաղցկեղով հիվանդությունների թիվն ավելացել է 13.4 տոկոսով’