‘«Տորպեդոյի» նախկին ֆուտբոլիստը հետախուզման մեջ է սպանության համար’

815

Մոսկվայի «Տորպեդոյի» նախկին պաշտպան Միխայիլ Ռեկուդանովի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել սպանության համար:

Հետաքննության տվյալներով, 28-ամա ֆուտբոլիստը սպանել է Ղրղզստանի մի քաղաքացու: Զոհի մարմնի վրա հայտնաբերվել է դանակի վեց հարվածից ստացված վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ի առավոտյան, երբ Ռեկուդանովը ընկերների հետ միասին նշում էին ընկերոջ հաջող ավարտական քննությունները:

Վերջին թիմը, որտեղ Ռեկուդանովը հանդես էր գալիս, «Մետալուրգ-Օսկոլն» էր՝ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնից:

Նախորդ հոդվածը‘Կաշառք ստանալու պահին զինկոմիսարիատի աշխատողներ են ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Այս տարի ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել նաև աղջիկներ’