‘«Տորպեդո» — «Դինամո» հանդիպումն ընդհատվեց անկարգությունների պատճառով. տեսանյութ’

983

Սկանդալային ավարտ ունեցավ Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումը մոսկովյան երկու թիմերի՝ «Տորպեդոյի» եւ «Դինամոյի» միջեւ:
Դեռ մինչեւ հանդիպման սկիզբը ավանդական թշնամի համարվող երկու թիմերի երկրպագուները զանգվածային ծեծկռտուք էին սարքել:
Հանդիպման ընթացքում «Տորպեդոյի»  երկրպագուները պարբերաբար անկարգություններ էին հրահրում, խաղադաշտ նետում ճայթռուկներ եւ դյուրավառ այլ իրեր: Հանդիպման մրցավարը մի քանի անգամ ստիպված դադարեցրեց հանդիպումը: Որքան էլ «Տորպեդոյի» ֆուտբոլիստները կոչ էին անում երկրպագուներին հանդարտվել, դրանք անօգուտ էին: Երկրորդ խաղակեսի սկզբում մրցավարը՝ խաղի տեսուչի հետ միասին որոշում կայացրին դադարեցնել հանդիպումը, քանի որ «Տորպեդոյի» երկրպագուների նետած ճայթռուկները վտանգ էին ներկայացնում ֆուտբոլիստների եւ պահեստայինների համար:
Նշենք, որ խաղի դադարեցման պահին «Դինամոն» առջեւում էր 2:1 հաշվով, իսկ դինամոյականների դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին:

Նախորդ հոդվածը‘Իտալացի պատգամավոր Մինետտին լողազգեստների ցուցադրության է մասնակցել’
Հաջորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերեր. Եթե ես ֆուտբոլիստ լինեի…’