‘Տուժող. Արման Բաբաջանյանը հրաժարվում է վերադարձնել 80 մլն դր. արժողությամբ գողացված կահույքը’

3121

Իրավապահ մարմինները կոծկում են բանկի աշխատակիցների կատարած հանցագործությունները. գործ ունենք հանցավոր սխեմայի հետ, որի մասնակիցն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Ներկայացնելով պատմությունը՝ փաստաբանը նշեց, որ քաղաքացի Սարգիս Պետրոսյանի մորեղբոր որդին՝ Բարեղամ Պետրոսյանը, «Առէկսիմբանկ ից » վարկ է վերցրել եւ գրավադրել անշարժ գույք (3 հարկանի սեփական տուն Նոր-Նորքում), եւ չկարողանակալով մարել պարտականությունները` սեփականության իրավունքները փոխանցվել են բանկին: Այնուհետեւ բանկը Բարեղամ Պետրոսյանի բարեկամուհու՝ Անահիտ Ստեփանյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագի՝ 1 տարի 20 օր ժամկետով: Պայմանագրի համաձայն՝ Անահիտ Ստեփանյանը պետք է այդ ժամանակահատվածում վճարեր 86 մլն դրամ, սակայն բանկը, չսպասելով պայամանգրի ժամկետի ավարտին, ոմն Արթուր Ղարիբյանի հետ, ով ն ԱԱԾ նախկիաշխատակից է, կնքում է պայմանագիր, եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ՝ սեփականության իրավունքը հանձնվում է Արթուր Ղարիբյանին՝ այն պարագայում, երբ գումարի մեծ մասը Անահիտ Ստեփանյանը արդեն իսկ մարել էր: Փաստաբան Շուշանյանը լրագրողների ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատարանը հայցը քննել է ընդամենը 40 օրում, երբ նման գործերի քննությունը տեւում է 6 ամսից ոչ պակաս: Նշենք, որ Ղարիբյանը սեփականության իրավունք է ձեռք բերել անշարժ գույքի վրա, իսկ շարժական գույքը պատկանել է Սարգիս Պետրոսյանին: Կահույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 80 մլն դրամ:

Սեփական տունը գնելով 86 մլն դրամով՝ Արթուր Ղարիբյանը այն 380.000 դոլարով վաճառում է 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանին:

Սեփական գույքը ետ ստանալու պահանջով Սարգիս Պետրոսյանը դիմում է «Առէկսիմբանկի» աշխատակիցներին, Արթուր Ղարիբյանին, ով բավականին սերտ հարաբերությունների մեջ է վերը նշված բանկի աշխատակիցների հետ: «Այս պատմության մեջ Արթուր Ղարիբյանը ուղղակի միջոց է, որի միջոցով բանկի աշխատակիցները առաջ են տանում իրենց ավանտյուրաները»,- նշեց Սարգիս Պետրոսյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը: Զանգահարելով Արման Բաբաջանյանին եւ տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին՝ Սարգիս Պետրոսյանը ստանում է բացասական պատասխան, ինչին ի  պատասխան՝ ասում է, որ կդիմի իրավապահ մարմիններին: Սա լսելով ՝Բաբաջանյանը կոպտորեն ասում է՝ «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի»:

Պետրոսյանը իր խոսքում նշեց նաեւ, որ տան վաճառքի հետ կապված ոչ մի հրապայակային հայտարարություն չի եղել, եւ անհայտ է, թե Բաբաջանյանը որտեղից է տեղեկացել այդ մասին:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ հիմնական ներգրավվածությունը ունեցել են բանկի աշխատակիցներ Վիտալի Հարությունյանը, ով մտերիմ է Արթուր Ղարիբյանի հետ եւ «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը: Փաստաբան Գրիգորյանի խոսքով՝ Սարգիս Պետրոսյանը այս հարցով դիմել է ոստիկանություն, իսկ քրեական գործ հարուցվել է դիմելու պահից 4 ամիս անց: Փաստաբանները գրեթե համոզված են, որ այս եւ նմանատիպ այլ գործերում ներգրավված են նաեւ իրավապահ մարմինները, ովքեր այդ անձանց պատասխանատվության չենթարկելու միտում ունեն: «Նույն Վիտալի Հարությունյանը ինձ ասել է, որ իր մեջքին կանգնած է Երեւանի դատախազ Արթուր Դավթյանը: Հետո էլ ավելացրել է, որ ոչինչ չեմ կարող անել. սաղ իրանց ձեռնա»,- ասաց Սարգիս Հարությունյանը:

Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը եւ Արթուր Գրիգորյանը նշեցին, որ նմանատիպ հազարավոր գործեր են լինում, երբ իրավապահ մարմինների կողմից փակվում են, եւ հետեւաբար նրանց իսկ մասնակցությամբ: «Ինչ վերավերվում է Արման Բաբաջանյանին, ապա նա շատ լավ տեղյակ է, որ այդ գույքը իրեն չի պատկանում եւ գողացված է»,- ասաց Սարգիս Պետրոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Պետք էր էն ժամանակվա ինտերնետացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը պլանշետով ոչ սար է գնում, ոչ՝ խոպան’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամյան. Ոչ իշխանական քառյակի հանրահավաքը տեղի կունենա մոտակա ժամանակներս’