‘Տուժող կողմը ավելի քան 12 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Վարդան Պետրոսյանից. Սիվիլնեթ’

1371

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։ Փոխանցում է Սիվիլնեթ-ը:

Տուժող կողմը Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացրեց քաղաքացիական հայց՝ վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի հատուցման համար։

Տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, ինչպես նաև առողջության վերջնական վերականգնման, նաև երկու տարվա ընթացքում նրա տրանսպորտային միջոցների ծախսի հատուցման ու փաստաբանական ծառայությունների համար տուժող կողմը միջնորդեց 10 մլն 165 հազար 213 դրամ բռնագանձել Վարդան Պետրոսյանից, հօգուտ տուժողի իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի՝ բռնագանձել 400 հազարական դրամ՝ մատուցված փաստաբանական ծառայությունների համար, տուժող Արթուր Հակոբյանի բուժման և նրան մատուցված փաստաբանական ծառայությունների համար՝ 1 մլն 145 հազ․ 800 դրամ, տուժողներ Հայկ Հակոբյանի և Էմմա Հակոբյանի օգտին՝ 250 հազարական դրամ՝ մատուցված փաստաբանական ծառայությունների համար։

Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը, որը ներկա էր դահլիճում, ասաց, որ այս հարցը թողնում է Վարդան Պետրոսյանի խղճին։

Ամբողջական նյութն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 560.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Վարկային նոր բեռ. 37 եւ 40 միլիոնի նոր վարկեր’