‘Տուխելը սպառնացել է ֆուտբոլիստներին կոշտ որոշումներ ընդունել’

1582

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լրագրողների հետ զրույցում խոսել է ֆուտբոլիստների՝ խաղադաշտից դուրս եղած խնդիրների մասին: Նա կոչ է արել բոլոր ֆուտբոլիստներին, անկախ դաշտում ունեցած նշանակությունից, թիմի շահերը վեր դասել անձնական շահերից, հակառակ դեպքում ինքը պատրաստ է կոշտ որոշումներ կայացնել:

«Ֆուտբոլիստները պետք է ընդունեն ու հարգեն իմ կայացրած ցանկացած որոշում: Պետք է մի կողմ թողնել սեփական էգոյի շահերն ու աշխատել թիմի համար: Հակառակ դեպքում ես պատրաստ եմ շատ կոշտ որոշումներ կայացնել», – նշել է Տուխելը Bild-ի հետ զրույցում:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» գլխավորելուց առաջ Կլոպը ցանկանում է այլ թիմերում փորձ հավաքել’
Հաջորդ հոդվածը‘Lուի վան Գալ.«Ապուշություն է, որ քննադատում են ինձ, ոչ թե ֆուտբոլիստներին»’