‘Տուխել. «Այս թիմը Յուրգեն Կլոպն է ստեղծել։ Ութ ամիս, թե ութ տարի անց նրան կհարգեն այստեղ» ‘

1118

Դորտմունդում կայանալիք Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ կարժանանա «Բորուսիայի» երկրպագուների ջերմ ընդունելությանը։ Այդպիսի կանխատեսում է արել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որն այդ պաշտոնում անցած մրցաշրջանում փոխարինել էր Կլոպին։

«Կլոպը մեր ակումբում աշխատել է յոթ տարի եւ թիմին հասցրել է մեծ նվաճումների։ ։ Նա վաստակել է այդ հարգանքը»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com -ը։

Կլոպը «Բորուսիան» գլխավորել է 2008-2015 թվականներին։

«Բորուսիա» — «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։05-ին։

Նախորդ հոդվածը‘Ռանյերին՝ տարվա լավագույն իտալացի մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Վերջնական նպատակս «Բարսելոնան» մարզելն է»’