‘Տուխել. «Չեմպիոնության հարցում հետևություններ անելու համար դեռ վաղ է»’

914

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համամիտ չէ «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամի հետ: Վերջինիս հայտարարել էր, որ Բունդեսլիգայի չեմպիոնի հարցը կարող է վճռվել առաջիկա տուրերի ընթացքում:

«Նման հետևություններ անելու համար դեռ վաղ է, հատկապես, եթե մենք կարող ենք հաղթել առաջիկա խաղերում: Ես հասկանում եմ Լամին. «Բավարիան» սովորել է մեծ առավելություն ունենալ: Հաշվի առնելով, որ մյունխենցիները ցանկանում են հնարավորինս շուտ լուծել այս հարցը՝ մեզ համար ավելի կարևոր է դառնում առաջիկա տուրերում հաղթելը և պայքարը շարունակելը»,-Տուխելի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրից հետո «Բավարիան» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Բորուսսիային» գերազանցելով 8 միավորով:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ընկնելն իմ փիլիսոփայության մեջ չի մտնում»’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Ռոնալդուն խոսել է բոլորի հետ»’