‘Տուռբոյի թաղամասում պատռում են այլ թեկնածուների պաստառները. Լուսանկարներ’

1502

Այս կադրերն արվել են ապրիլի 27-ին՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Կադրերը մեր կայքին ուղարկել է Հայ ազգային կոնգրեսի Նոր Նորքի տարածքային կառույցից: Կադրերից հստակ երեւում է, հատուկ նախընտրական պաստառների համար նախատեսված տախտակներից պոկվել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր կուսակցությունների պաստառները, իսկ ահա ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանը շարունակում է ժպտալ իր դեղին պաստառից: Ամենաուշագրավն այն է, որ ՀՀԿ-ի այդ տարածքի պատասխանատուն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից Երեւանի ավագանու թեկնածու Աշոտ Պապայանն է՝ Տուռբո մականունով: Հենց վերջինս էր ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի նախըտնրական հանդիպման ժամանակ քաշքշել եւ հարվածել է մեր կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին, խլել տեսախցիկը եւ ջնջել դրա պարունակությունը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում ֆուտբոլիստին ծեծելու համար մրցավարը ցմահ որակազրկվել է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Առաջ անցնելու եւ նորմալ պետության շինարարության անցնելու համար ցնցում է հարկավոր’