‘Տուսկը ջանում է ԵՄ առաջնորդներին համոզել՝ Թիմերմանսին ընտրել ԵՀ ղեկավարի պաշտոնում’

1160

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը երկկողմ հանդիպումներ է անցկացնում պետությունների և կառավարությունների առանձին ղեկավարների հետ՝ փորձելով նրանց համոզել  ընդունել հոլանդացի Ֆրանս Թիմերմանսի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ մասին ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է աղբյուրը:

«Գագաթնաժողովը դեռ դադարեցված է: Տուսկը շարունակում է երկկողմ հանդիպումները՝ ջանալով համաձայնեցնել Թիմերմանսի թեկնածությունը»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Թիմերմանսի թեկնածության դեմ են հանդես գալիս  Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, ինչպես նաև Իտալիան:

Թիմերմանսը, որը Եվրահաձնաժողովի ներկայիս գումարման առաջին փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում, համակարգում է Լեհաստանում դատական բարեփախումներ անցկացնելու ընթացքում եվրոպական նորմերի խախտումների վերաբերյալ ԵՀ հետաքննությունը, որի շրջանակներում էլ նա նախաձեռնել է այդ խախտումները վերացնելու գործընթացը, ինչի պատճառով էլ նրա անձը չափազանց բացասաբար է ընկալվում Լեհաստանում:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Իգոր Գրիգորյանը՝ Արցախի Քննչական կոմիտեի ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հուլիսի 7-ից հետո կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունները’