‘Տուսկի կարծիքով՝ Ռուսաստանից Վրաստան թռիչքներն արգելելը անհիմն քայլ է’

1974

ՌԴ-ից Վրաստան թռիչքների ժամանակավոր կասեցման վերաբերյալ ռուսաստանյան իշխանությունների որոշումը անհիմն և անհամաչափ քայլ է:

Այդ մասին այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Բաթումում անցկացված բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Դեպի Վրաստան թռիչքներն արգելելու՝ Ռուսաստանի որոշումը անհիմն է և անհամաչափ, բայց ձեր երկիրը նախինում էլ դիմացել է արտաքին ճնշումներին, և այս անգամ էլ կդիմանա»,- ասել է Տուսկը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Վրաստանին:

Ռուսաստանի իշխանություններն այդ որոշումը կայացրին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ լայնածավալ բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին, երբ խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի ժամանակ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր խորհրդարանի խոսնակի աթոռը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘AS. «Ռեալ»-ը հրաժարվել է Նեյմարի տրանսֆերից’
Հաջորդ հոդվածը‘Զարիֆի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է սրել հարաբերություններն Իրանի հետ’