‘Տուրբոն էլի մարդ է ծեծել. Մամուլ’

1734

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև: Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին:

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, թերթը փորձել է այս առիթով մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին և հաղորդագրություններին համառորեն չի արձագանքել: Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը: Նրան արգելել էր նկարահանել, քաշքշել էր և ձեռքից վերցրել տեսախցիկը, ապա ջնջելով բոլոր ֆայլերը՝ վերադարձրել:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. ՏիԿիպրՕֆշոր, կամ կերկերուն ձայնով հրեշտակաժպիտ գողը’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կճոյանը գոնե երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. Մամուլ’