‘Տուրչինովն ուկրաինացիներին կոչ է արել հրաժարվել «ռունետ»-ի ծառայություններից’

939

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն ուկրաինացիներին կոչ է արել չօգտվել «ru» անունով ինտերնետ-ծառայություններից: Նրա կարծիքով՝ ռուսաստանյան հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն մտնելու ցանցի այն համակարգեր, որոնք «ru» մասնիկն ունեն:

«Դիմում եմ մեր քաղաքացիներին. իմ խորհուրդն է՝ մի օգտվեք  «ru»-ով կայքերից, պետք չէ հեշտացնել մեր թշնամիների հատուկ ծառայությունների կյանքը»,- ասել է Տուրչինովը ուկրաինական «5 ալիք» հեռուստատեսության եթերից:

 Նա նաև Գերագույն ռադային կոչ է արել ընդունել օրինագիծ՝ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սալվադորում ձերբակալվել են փողոցային ավազակախմբերի 117 անդամներ’
Հաջորդ հոդվածը‘Քիսինջեր. ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է պահպանեն համագործակցության հնարավորությունը’