‘Տուրչինով. Ուկրաինան և Եվրոպան Ռուսաստանի ագրեսիան կասեցնելու համատեղ պլան են մշակել’

891

Ուկրաինան և Եվրոպան Ռուսաստանի ագրեսիան կասեցնելու համատեղ պլան են մշակել: Այս մասին ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, փոխանցում է censor.net-ը՝ УНИАН-ին հղում անելով: Ըստ Տուրչինովի՝ բանակցություններ են տեղի ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Ավստրիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:

«Այդ այցելությունը մեզ հնարավորություն տվեց պլանավորել համատեղ քայլեր՝ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան սահմանափակելու ուղղությամբ»,- ասել է Տուրչինովը: Նախագահի պաշտոնակատարը նաև հավելել է, որ Ռուսաստանը քարոզչական աշխատանք է կատարում, որը հենվում է Ուկրաինայի դեպքերի խեղաթյուրված և ոչ օբյեկտիվ լրատվության վրա: «Փորձ է արվում ապակողմնորոշել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներին՝ ուկրաինական իշխանությունների օրինակարգության, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ կեղծ հանրաքվեի առնչությամբ»,- ընդգծել է Տուրչինովը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Յանուկովիչը դադարել է օրինակարգ նախագահ լինել, երբ լքել է Ուկրաինան’
Հաջորդ հոդվածը‘Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը’