‘Տպավորություն Ծիծեռնակաբերդից. «Երբ պետությանդ միակ արժեքը բռնապետն է կամ նրա բերած պսակը»’

2367

Տաթեւիկ Պողպատյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Երբ դպրոցական էի, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր գնալիս ժամերով կանգ էինք առնում, հնարավոր չէր լինում առաջ գնալ, հերթերի պատճառով, ոստիկանները ստիպված մի քանի տեղ կանգնեցնում էին երթը, անգամ մարդկանց խտույթունից ուշաթափություններ էր լինում: 
Իսկ այսօր մարդկանց հոսքը `դեպի զոհերի հուշահամալիր, աննախադեպ քիչ էր: Մի տեսակ դատարկ էր, ու այդ դատարկության մեջ միակ բանը, որ նկատելի էր, կեղծիքների և ժողովրդի վրա կրակելու միջոցով նախագահ հռչակվածի պսակը` որպես ազգային խորհրդաիշ հսկող երկու ոստիկաններն էին…Հենց այնտեղ` հուշահամալիրի մոտ տեսանելի էր դառնում հայստանյան ողբերգության խորությունը…
…երբ պետությանդ միակ արժեքը` բռնապետն է, կամ նրա բերած պսակը…»

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Ռեալ». Ի՞նչ է սպասվում այսօր’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը հաղթեց Սվիդլերին’