‘Տրայան Հրիսթեա. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումից հետո ԵՄ հետ նրա հարաբերությունները դարձել են անհասկանալի’

952

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումից հետո ԵՄ-ի հետ նրա հարաբերությունները դարձել են անհասկանալի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Հրիսթեայի խոսքով, կա նաև պայմանավորվածություն ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացման շուրջ: «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ` մարդու իրավունքների պաշտպանության, վիզային ռեժիմի պարզեցման բնագավառում», — ասել է նա:

Նա հիշեցրել է տրանսպորտի և հաղորդակցությունների, ջրամատակարարման, աղբահանման, միգրացիայի ոլորտներին ԵՄ առաջիկա ֆինանսական աջակցության մասին: «Համագործակցության շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն: Նոր իրողությունների պայմաններում  Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր փուլ են թևակոխում», — հայտարարել է Հրիսթեան, հաղորդելով, որ 2015 թվականի հունվարին Բրյուսելում կկայանան բանակցություններ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության մեխանիզմների հստակեցման շուրջ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ‘
Հաջորդ հոդվածը‘4 ուժերը կշարունակեն բոյկոտը մինչեւ ԱԺ անունից բռնության դեպքերը դատապարտող հայտարարության ընդունումը’