‘Տրայան Հրիսթեա. ԵՄ հիմքում ընկած արժեքները բխում են Հայաստանի շահերից — Mediamax’

1246

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան Մեդիամաքսում հրապրակած հոդվածում ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման 4 կետերը:

«Եվրոպական հարեւանության քաղաքականությունը միշտ չէ, որ կարողացել է համապատասխան արձագանքներ տալ մեր գործընկերների փոփոխվող ձգտումներին: Հետեւաբար, Եվրոպական միության սեփական շահերը նույնպես  լիարժեք չեն բավարարվել, — գրում է դեսպան Հրիսթեան:

Նա նշում է, որ մարտի 6–7-ը Ռիգայում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական ճեպազրույցի ընթացքում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը սահմանել են ԵՄ բոլոր գործընկերների հետ քառամսյա խորհրդատվության մեկնարկը:   Ելնելով վերոնշյալից` Եվրոպական միությունը մեկնարկել է ԵՀՔ վերանայման հեռահար գործընթացը:
«Ոմանք հարցնում են, թե արդյո՞ք շահերի հետապնդման մասին այս ամբողջ գաղափարախոսությունը չի նշանակում, որ հրաժարվում ենք մեր արժեքներից: Պատասխանը միանշանակ ոչ է: Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության խթանումը Եվրոպական միության գլխավոր առանձնահատկություններից է:  Ես այն կարծիքին եմ, որ Եվրոպական միության հիմքում ընկած արժեքները նաեւ բխում են Հայաստանի սեփական շահերից: Օրինակ` օրենքի գերակայությունը կարեւորագույն նախապայման է արտաքին ներդրումների ներգրավման համար: Անկախ եւ կոռուպցիայից զուրկ դատական համակարգը ոչ միայն ինքնին արժեք է, այլ նաեւ երկրի տնտեսական զարգացման կարեւոր գործոն, աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման պարտադիր նախապայման», — գրում է դեսպան Տրայան Հրիսթեան:        

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Mediamax-ի կայքում:

Նախորդ հոդվածը‘Եվրոպացիները հիշել են Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին’
Հաջորդ հոդվածը‘ Կառավարությունը նոր՝ 10 մլն եվրոյի վարկ վերցրեց էներգետիկ նոր ծրագրի շրջանակներում’