‘Տրանսպորտը 50 դրամով թանկանում է՝ «հօգուտ ժողովրդի» ‘

1319

Երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում կդառնա 150 դրամ: Տեղեկությունն այսօր՝ հուլիսի 18-ին լրագրոողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հաղորդում է News.am-ը: Նրա տեղեկացմամբ՝ առայժմ միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների սակագների հետ կապված որոշումներ չեն ընդունվել: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բեգլարյանը խոսելով հնարավոր թանկացումների մասին՝ հայտարարել էր. «Այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»:   

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` ամենայն լրջությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Տարոնի աչքը լույս. Վոլոչկովան ընկերոջից բաժանվելուց հետո Հայաստան կգա’