‘Տրանսպորտի թանկացման դեմ թռուցիկներ բաժանող ակտիվիստներին տարել են ոստիկանություն (լրացված)’

1399

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը քիչ առաջ ֆեյբուքում տեղեկատվություն է տարածել, համաձայն որի ներկա պահին մարդիկ քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ թռուցիկներն են փակցնում՝ քաղաքացիներին կոչ անելով չվճարել ավելի հիսուն դրամ։ Ոստիկանների պարեկային ծառայությունը թռուցիկ փակցնողներից երեք հոգու՝ Դավիթ Հարությունյանին, Սոնա Մսրյանին, Արսեն Օհանյանին տարել են ոստիկանություն թռուցիկ փակցնելու համար։

«7օր»–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև Արսեն Օհանյանի ընկերներից Անի Կաղինյանը։ Նա հենց նոր խոսել է Արսենի հետ, ով պատմել է, որ ոստիկանությունը պատճառաբանել է` բողոք է եղել, թե նա թռուցիկներ է փակցրել մասնավոր տների և խանութների վրա:

–Արսենն ասաց՝ պետք է բացատրություն գրի, որ մասնավոր տների վրա թռուցիկ չի փակցրել, ինչից հետո նրան բաց կթողնեն,–ասել է Անի Կաղինյանը:

Արսեն Օհանյանը այսօր առավոտյան սկսված «տրանսպորտային անհնազանդության» շրջանակներում թռուցիկներ է տարածելիս եղել՝ քաղաքացիներին կոչ անելով միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի համար նախկինի պես վճարել 100 և ոչ թե 150 դրամ։

Նախորդ հոդվածը‘Թռուցիկ փակցնողները բերման են ենթարկվել ոտսիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Վարորդները որոշել են, որ ուղևորներից չեն պահանջելու 150 դրամ’