‘Տրանսպորտի թանկացումը օրակարգում է’

792

 

Մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է: Tert.am–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ըստ էության, չբացառեց այս սցենարը, ասելով.«Դա արդեն հանձնաժողովը, երբ արդեն առաջարկություններ ներկայացվեն, ըստ այդմ կորոշվի՝ հիմա տրանսպորտը 100 դրամ է»: Կայքը հիշեցնում է, որ «Արմինֆո» գործակալությունը, հղում անելով Երևանի քաղաքապետարանի իր անանուն աղբյուրին, տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ից հետո կհայտարարվի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին: Մասնավորապես, նշվում է երթուղային տաքսու ուղեվարձ կդառնա 200 դրամ, ավտոբուսի դեպքում՝ 250 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 100 դրամ: Քաղաքապետարանի պաշտոնյան «Արմինֆոին» նաև ասել էր, թե  որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի մակարդակով:

  

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում երբեք չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Փորձելու ենք աշնանը զորակոչն իրականացնել վիճակահանությամբ. Ս.Օհանյան’